ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Բախշյանի կարծիքով՝ դատապարտված տնօրենն իրավունք չունի կրկին տնօրեն աշխատելու

Բախշյանի կարծիքով՝ դատապարտված տնօրենն իրավունք չունի կրկին տնօրեն աշխատելու
24.07.2014 | 17:08

«Երևանի քաղաքապետարանի թիվ 27 դպրոցի նախկին դատապարտված տնօրենը, ում դատվածությունը մարվելու է 1 տարի հետո, ակնկալում է դառնալ նույն դպրոցի տնօրեն, որովհետև այսօր, թեկնածուների գործերն ընդունելու վերջին օրը, դպրոցի կառավարման խորհրդին է ներկայացրել իր գործերը»,-ասվում է Երևանի ավագանու կրթության հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանի տարածած հայտարարության մեջ: Բախշյանը կարծում է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «պետք է կանխի» դպրոցի կառավարման խորհրդի այդ քայլը` առավել ևս, որ «դպրոցների տնօրենների նկատմամբ քրեական գործերը շարունակվում են (վերջինը՝ թիվ 174 դպրոցի նախկին տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործը)»: Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանի մեկնաբանմամբ՝ արդեն դատապարտված տնօրենն իր քայլով «փորձում է ցույց տալ, որ Հայաստանի Հանրապետությունում օրենք չկա»: «Այսպես չի կարող շարունակվել, պարոնա՛յք պաշտոնյաներ, դատարանի առաջ կկանգնեն բոլոր նրանք, ովքեր կշրջանցեն գործող օրենքները»,-նշում է Բախշյանը:

Դիտվել է՝ 1215

Մեկնաբանություններ